Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում անհայտ մակնիշի 35 ZT 335 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 208-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ դեպքի վայրում հավաքվածների ասելով՝ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: