ԱՄՆ Օկլահոմա նահանգում նկարահանել են Էլ Ռինո քաղաքը պատուհասած տոռնադոն, որը ավերել է հյուրատներից մեկը՝ խլելով առնվազն 2 մարդու կյանք: Կան ծանր վիճակում գտնվող վիրավորներ: Այս տեսանյութի հեղինակ, լրագրող Ահարոն Բրիլբեքը թուիթերյան իր էջում գրել է. «Ես Էլ Ռինոյում եմ: Հենց նոր եղա տոռնադոյի ներսում: Ինձ հետ ամեն ինչ լավ է, բայց իմ դիմացի հյուրատունը ավերված է, փլատակների տակից հանում են մարդկանց»,- գրել է նա: