Հանրապետության տարածքում`
Մայիսի 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-31-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 26-ին՝ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Մայիսի 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։