Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 AM 790 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել այն, որից հետո բախվել է երկաթե գովազդային սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Երթևեկությունը նշված հատվածում մասամբ դանդաղել էր և այն բացվեց, երբ ճանապարհային ոստիկաններն ու ու քաղաքացիները դարձի բերեցին ավտոմեքենան և տեղափոխեցին անվտանգ վայր: