ԱՄՆ-ում 14-ամյա դեռահասը մագիստրոսի աստիճան է ստացել, հաղորդում է CBC News-ը։
Քելթոն Քոսթիսն ընդուվել է Նեբրասկա նահանգի Բելվյայի համալսարան 9 տարեկանում։ 12 տարեկանում նա վեբ տեխնոլոգիայի մասնագիտությամբ բակալավրի աստիճան է ստացել, իսկ հետո տեղեկատվական մենեջմենթի գծով մագիստրոսական թեզ պաշտպանել։
Ազատ ժամանակ Քոսթիսը սիրում է սպորտով զբաղվել և լողալ։ Դեռահասը նաև փորձում է աշխատանք գտնել։
Դիպլոմների հանձնման արարողությունը տեղի կունենա հունիսի վերջին, Քոսթիսն ակնկալում է ներկա լինել դրան։