Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էլ չենք լինի 20 տարեկան». Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով այցելել է իր հարազատ դպրոց

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը մայիսի 24-ին Վերջին զանգի առիթով այցելեց իր հարազատ Նոր Արեշի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց (նախկինում` Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոց)։ Ձախ Հարութը հանդիպեց դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, ինչպես նաև շնորհավորեց երեխաներին՝ Վերջին զանգի կապակցությամբ:

Անակնկալ այցը մեծ ուրախություն պարգևեց թե՛ ղեկավար կազմին, և թե՛ շրջանավարտներին: Այցը հուզեց նաև Ձախ Հարութին, ով խոստովանեց, որ այն ամենին, ինչին հասել է, պարտական է նաև իր հարազատ դպրոցին, և չի մոռանա այդ ամենը: Նա նշեց, որ դպրոցական տարիները մեծ սիրով է վերհիշում:

Ձախ Հարութը նաև ուսուցիչների համար կիթառով կատարեց սիրված «Էլ չենք լինի 20 տարեկան» երգը՝ հուզելով ներկաներին: Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:

Please enter a valid URL