Search
Close this search box.

Սարգսյանը այցելել է Քոչարյանին՝ նրան տեսակցելու. ինչի՞ մասին են խոսել նախագահները

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

‹‹ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ և դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու››,-ասաց գրասենյակի ղեկավարը:

Նա նշեց, որ հանդիպումը եղել է անձնական: Հարցին հետագայում հնարավո՞ր է քաղաքական համագործակցություն լինի  Սարգսյանի և Քոչարյանի միջև, Սողոմոնյանը պատասխանեց, որ ինքը չի կարծում՝ նման քննարկում է եղել:

Սողոմոնյանն ասաց՝ ապագայում Քոչարյանը կներկայացնի իր ծրագրերն ու տեսակետները, սակայն չի կարող ասել թե երբ:

Please enter a valid URL