Search
Close this search box.

Լարսի անցակետը ժամանակավորապես փակ կլինի

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել.

«Լարսի անցակետով արտահանում իրականացնող տնտեսվարողներին տեղեկացնում ենք, որ Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված` Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-ից 17:00 փակ է լինելու բեռնատար ավտոմեքենաների համար:
Կոչ ենք անում բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկատվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL