Search
Close this search box.

Նստակյաց ապրելակերպը մեծացնում է մահվան ռիսկը. հետազոտություն

Կանադացի գիտնականները պարզել են, որ նստակյաց ապրելակերպը մեծացնում է մահվան ռիսկը, մանավանդ միջին տարիքի և տարեց մարդկանց մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Canadian Medical Association Journal ամսագրում:

Հետազոտողները հավաքել են 50 տարեկանից մեծ 3141 մարդու կենսակերպի մասին տվյալներ: Մասնակիցների ակտիվությանը հետևել են ֆիթնես-թրեքերների միջոցով: Տվյալները հավաքվել են 2003-2004 և 2005-2006 թվականներին, այնուհետև գիտնականները հետևել են մասնակիցներին մինչև 2011 թվականը կամ մինչև մահ:

Պարզվել է, որ այն մասնակիցների մոտ, որոնք չեն հետևել բժիշկների խորհուրդ տված ակտիվության նորմին (շաբաթական 2,5 ժամ), մահացությունը զգալիորեն ավելի բարձր է եղել:

Հետազոտողները հույս ունեն, որ այս տվյալները կօգտագործվեն առողջ ապրելակերպի տարածման գործում:

Please enter a valid URL