Հրաժարականների շքերթը կարծես մայիսյան է, Գագիկ Հարությունյանի դարաշրջանը փակվում է, գրեթե անհավատալի լուր, անխորտակելի գործիչ, որն ունի բազում սահմանադրական խախտումների բանալիներ, բայց երբեք դրանցից չի օգտվել, միշտ փակ է պահել բարձրագույն օրինականության դուռը:
Նա այսօր հրաժարական տվեց՝ իր աշխատանքի աննպատակահարմարության փիլիսոփայական ձևակերպմամբ, չարձանագրեց, թե ինքը սխալվել է, իր ընդդիմախոսները ճիշտ են: Խոստացավ հաջորդիվ Արցախից Հայաստան խոսել, մեզ մաղթեց այն, ինչ ի պաշտոնե պետք է աներ իր մակարդակի գործիչը, բայց այդպես էլ հետևողականորեն չարեց՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացում:
Ուստի կարևորը դեռ առջևում է: Գագիկ Հարությունյանի գործելաոճը, նրա սաները կտա՞ն հրաժարական, թե՞ կշարունակվի նենգադուլների նուրբ արվեստը…
Նարինե Դիլբարյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ