Այսօր հրաժարական է տվել ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը` ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանը: Նույն օրը հրաժարական էր տվել նաև Գագիկ Հարությունյանը:
Հարույունյանները խնամիական կապերի մեջ էին Սերժ Սարգսյանի հետ: Նշենք, որ Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրն ամուսնացած է Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ, իսկ ԱԱԾ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանի որդին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան էր:Գագիկ Հարությունյանը խնամիական կապեր ունի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ, բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը Գագիկ Հարությունյանի հարսն է:
Փաստորեն առանցքային պաշտոնյաններ ովքեր նաև նախկին ռեժիմի հետ խնամիական կապերի մեջ էին, հեռացան:
Armlife.am