Այսօր՝ մայիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Խաչիկ Իսրայելյանը իր վարած Nissan մակնիշի 35 OX 147 համարանիշի ավտոմեքենայով Բադալ Մուրադյան փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ, վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ նա մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ եղել է սթափ։