Search
Close this search box.

«Ժամանակ». Անակնկալ հրաժարական. Ինչու ԵՊՀ ռեկտորը որոշեց այլևս չդիմադրել

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի դիմումը անակնկալ է եղել ոչ միայն աշխատակազմի, այլ անգամ ընտանիքի համար: Ճիշտ է, Սիմոնյանը երկար ժամանակ բողոքում էր, որ իր բոլոր քայլերը խոչընդոտվում են, որ իրեն թույլ չեն տալիս աշխատել, բայց նա որոշել էր դիմադրել:

Սիմոնյանի դիմադրությունը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է եղել կոտրել այն ժամանակ, երբ նա տեղեկացել է, որ իշխանությունները որոշել են հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորել, և Սիմոնյանը վճռել է ինքնակամ հեռանալ, քան պարտադրաբար հեռացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Please enter a valid URL