Search
Close this search box.

«Հրայր Թովմասյան, քանի շուտ է, գլխիդ ճարը տես». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական սիրալիր և անվճար հուշումը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատական բանդայի անդամներին:

Հրայր Թովմասյան, քանի շուտ է, գլխիդ ճարը տես, Դավիթ Գրիգորյանի՝ քեզ ուղարկած ծանրոցը ետ ուղարկիր իրեն ու հրաժարականիդ դիմումը գրիր.

1. Այսօր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, ՀՔԾ ու այլ մարմիններ՝ մայիսի 20-ին դատավոր Դ. Գրիգոյանի կայացված որոշման հակաօրինականության ու հակասահմանադրականության վերաբերյալ, ու քրեական գործի հարուցումը 7 սարի հետևում չէ, քանզի վասնզի հաղորդագրության մեջ թվարկված ու ներկայացված ապացույցներն առ այն, որ դատավորը գործել է կամայականության ու ինչ-ինչ շահագրգռությունների դաշտում՝ ոտնատակ տալով օրենք ու Սահմանադրություն, անառարկելի է:

2. Վերաքննիչ դատարանն այսօր ձեզ բոլորիդ ՀՅԴ ասած՝ դեղին քարտ ցույց տվեց՝ մեղադրելով սահմանադրական ձեզ վերապահված շրջանակները գերազանցելու մեջ,

3. ԶԼՄ-ներով հրապարակվել են քեզ Սահմանադրության ու օրենքների պահանջների խախտումով ՍԴ անդամ, ապա և նախագահ նշանակելու փաստեր ու ապացույցներ՝ տրամադրված ԱԺ աշխատակազմից, ու բացառված չէ, որ քո հարցերն ավելի արագ լուծվեն ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության ու ԱԺ համապատասխան որոշման չեղյալ համարելու տեսքով,

4. ՀՅԴ, ՀՀԿ, Քոչարյան միասնական ջանքերով, ահռելի միջոցներով կազմակերպված հանրահավաքին մի քանի հարյուր մարդ մասնակցեց ու քաղաքական հարթության վրա հենարան չունես:

5. Արագացված անցումային արդարադատությունը և վեթթինգը պաշտոնապես սկսվում են վաղվանից, երբ Խորհրդարանը, կարծում եմ, հրավիրված լսումների հիման վրա նաև ԱԺ որոշում կընդունի այն նախաձեռնելու ու դրա ժամկետների մասին:

6. Շուտով մենք հուժկու հանրահավաքով Ձեզ հյուր կգանք ավելի մանրամասն բացատրելու եղելությունը՝ Պոլինա Գագարինայի «Кукушка», «Драмы больше нет», «Спектакль окончен» և Թաթայի «Տեսա՞ր ինչ եղավ» երգացանկով:

Դուք արդեն շրջափակված եք…

Նայիր Արամ Սիմոնյանին ու հասկացիր, թե ինչ պետք է անես…»:

Please enter a valid URL