Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը։
«Ես թույլ չեմ տա, որ 100-ամյակը ստվերվի, ոչ մի շնորհավորանք չեղավ 100-ամյակի կապակցությամբ, և այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս»,-ասել է Սիմոնյանը։
Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր է նշանակվել 2006-ի մայիսին։