ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, խոսելով ճանապարհաշինական նախագծերի մասին, հայտարարեց՝ շինարարներին տեղեկացրել են, որ խիստ են մոտենալու ու անընդհատ վերահսկողություն է իրականացվելու: «Եթե անորակ անեն, ժամանակին չանեն, սև ցուցակ ենք գցելու»,- ընդգծեց նախարարը:
«Պարոն Արշակյան, չեք զգացե՞լ, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի չեն հավատում, որ էդպես ա լինելու: Մտածում են՝ դե ընտրություններն անցան, սա անցավ, նա անցավ, դե հիմա եկեք նորմալ աշխատեք էլի, էս թատրոնը հերիք ա»,- արձագանքեց վարչապետը: «Մի անգամ ԱԺ-ում եմ «Կարգին հաղորդման» սքեչը վկայակոչել, էդ սքեչին պետք ա կարգավիճակ տալ, որովհետև տենց ա, վերջում գալիս ա նրան, որ ասում են՝ դե շեֆ ջան, ոնց որ տենց չոտկի չէիր ասում էլի»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը: