ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նա։
«Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է: Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը: Հեղափոխությունը շարունակվում է………… ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին»…. մի տեսակ ակտիվացել են!!!
Հետգրություն. տղեք դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում..»,- գրել է Ղազարյանը՝ կից հրապարակելով ազատման դիմումը: