Search
Close this search box.

Մեղադրանք է առաջադրվել Լևոն Երանոսյանի տղային ու փեսային

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն՝ հղում անելով Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին։

Նրա խոսքով` մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի` ծեծի հատկանիշներով։

Փաստինֆո-ի տեղեկություններով` մեղադրյալները Լևոն Երանոսյանի տղան ու փեսան են։

Ավելի վաղ հայտնվել էր, որ այս գործը հարուցվել է ապրիլի 30-ին, և Լեւոն Երանոսյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Ավելին՝ pastinfo

Please enter a valid URL