«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գործով ստացված դիմումը եթե ընդունվի վարույթ, Սահմանադրական դատարանը կարող է քննել առավելագույնը 6 ամսում, և եթե որոշումը հօգուտ Քոչարյանի լինի, ապա խափանման միջոցը փոխած և ՍԴ դիմած դատավոր Դավիթ Գրիգորյանը վեթինգի էլ չի ենթարկվի, քանի որ դա կդիտվի քաղաքական հետապնդում դատավորի նկատմամբ՝ իր կայացրած որոշումների համար, և հետագայում ՄԻԵԴ-ում հաստատապես կբեկանվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: