Ուկրաինական խորհրդարանի պատգամավոր Օլեգ Լյաշկոն սադրել է երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի անվտանգության աշխատակիցներին: Նախագահի հետ փակ քննարկմանը պատգամավորը գնացել է սմարթֆոնով՝ օնլայն ռեժիմով ցույց տալով սրահը, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը, ժամանող գործիչներին, ինչպես նաև ֆիքսել է նախագահի աժամանելու պահը:
Զելենսկիի հետ հանդիպմանը Լյաշկոն իրեն տարօրինակ է պահել: Երբ նախագահը հարցրել է՝ համաձայն է արդյո՞ք վերջինս ռադան ցրելու որոշման հետ, պատգամավորն ամուր սեղմել է նրա ձեռքն ու երկար ժամանակ բաց չի թողել:
Երբ մասնակիցներին հրավիրել են խորհրդակցությունների սենյակ, Լյաշկոյին խնդրել են անջատել սմարթֆոնը, սակայն նա հրաժարվել է դա անել: Դրանից հետո պատգամավորը, դիմելով նախագահին, սկսել է բղավել, թե վերջինիս ժողովրդից թաքցնում է կոռուպցիան, սակայն դա զուր է անում: Դռները փակվել են, Լյաշկոն մնացել է դրսում: