Հուզիչ պատմություն է տեղի ունեցել Մինեսոտայում (ԱՄՆ). կինը իր երիկամը զոհաբերել է հրշեջին, որը փրկել էր նրա մեկամյա դստերը:
The Daily Mail-ը հայտնում է, որ պատմությունը սկսվում է 2016 թվականի օգոստոսից, երբ Բեքան զանգահարել է 9-11 այն բանից հետո, երբ գիշերով դստեր մոտ նոպա է սկսվել: Զանգին պատասխանել է 66-ամյա հրշեջ Բիլ Կոքսը, որը նախկինում անցել էր առաջին բուժօգնության ցուցաբերման դասընթաց: Նրա աջակցության շնորհիվ հաջողվել է փոքրիկի վիճակը կայունացնել մինչեւ բժիշկների ժամանելը:
Երկու տարի հետո՝ 2018 թվականի հոկտեմբերին, Բեքան եւ Բիլը պատահաբար հանդիպել են: Տղամարդու հագին՝ «Իմ անունը Բիլ է: Ինձ մոտ առկա է երկամային անբավարարության վերջին փուլ, եւ ինձ երիկամ է անհրաժեշտ» գրառմամբ մարզաշապիկ: Տղամարդն ասում է, որ ծնվել է մեկ երիկամով եւ 2017 թվականին ներառվել է փոխպատվաստման սպասողների ցուցակի մեջ: Հուսահատված նա որոշել է մարզաշապիկ հագնել՝ իրեն դոնոր գտնելու հարցում օգնելու կոչով:
Բեքան որոշել է նրան օգնել: Զրույցի ընթացքում նրանք պարզել են, որ երկուսն էլ արյան նույն խումբն ունեն: Անալիզները ցույց են տվել, որ Բեքան իսկապես կարող է Բիլի համար երիկամի դոնոր դառնալ: «Երբ այդ մասին իմացանք, եկուսս էլ ուրախությունից արտասվում էինք»,- պատմում է Բեքան: Վիրահատությունը կատարվել է այս տարվա փետրվարին, եւ բժիշկներն առողջանալու բարենպաստ կանխատեսումներ են կատարում:
Որպես երջանկության թալիսման, Բիլն իր ձեռքով Բեքայի համար հրեշտակի քանդակ է պատրաստել: