Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վլադիմիր Պուտինի «սիրուհին» զույգ երեխա է ունեցել

DailyMail լրատվականը հայտնում է, որ օլիմպիական ոսկե մեդալակիր 36-ամյա Ալինա Կաբաևան կեսարյան հատումով զույգ երեխայի է ծննդաբերել  Մոսկվայի թանկարժեք ծննդատներից մեկում:

Չնայած Ալինա Կաբաևայի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունները արգելված թեմա են ռուսական լրտավամիջոցների համար, այնուամենայնիվ տարբեր խոսակցությունները փաստում են, որ ՌԴ նախագահը սիրային կապի մեջ է գտնվում նախկին մարզիկի հետ:

Լրատվականը հայտնում է նաև, որ ծննդաբերությունից  առաջ՝  դեռևս մայիս ամսվա սկզբում, ծննդատան ողջ 4-րդ հարկը ազատվել է Կաբաևայի համար:

Անանուն տեղեկատուն նաև նշել է, որ կեսարյան հատումը իրականացվել է իտալացի բժշկի կողմից՝  ակադեմիկոս Գեննադի Սուխիխի օգնությամբ:

Please enter a valid URL