Search
Close this search box.

Սերգո Երիցյանի դատավոր որդին ջնջել է «չիշիկ խմելու» մասին սկանդալային գրառումը

Լեզվի պետական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի դատավոր որդին՝ Սարգիս Երիցյանը, ֆեյսբուքյան իր էջից ջնջել է «չիշիկ խմելու» մասին սկանդալային գրառումը:

Հիշեցնենք, որ նա դատարանները արգելափակելու՝ ՀՀ վարչապետի կոչից հետո դիմել էր իր գործընկերներին՝ «Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն  չիշիկ խմեք, ասում են օգնում ա»:

 

Please enter a valid URL