Search
Close this search box.

Ովքե՞ր են այն անհատները և մութ ու դավադիր ուժերը Արցախում, ովքեր պատերազմ հրահրելով ուզում են հողեր հանձնել. Արամ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինայնի հայտարարությանը՝ Արցախում դավադիր պատերազմ հրահրելու, որոշ տարածքներ հանձնելու և պատասխանատվությունը ՀՀ Կառավարության վրա դնելու հեռահար նպատակ տեսնելու առնչությամբ:

«Իրավիճակի զարգացման տենդենցները մոտավորապես հասկանալի են… Հարցեր չունեմ: Մի պահանջ միայն. ովքեր են այն անհատները և մութ ու դավադիր ուժերը Արցախում, ովքեր պատերազմ հրահրելով ուզում են հողեր հանձնել… ԿՈՆԿՐԵՏ՝ ԱՆՈՒՆՆԵՐ, ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ… ԱՆՈՒՆՆԵՐ.. ԱՌԱՆՑ՝ ԼՈԼՈՆԵՐԻ… ՇԱՏ ԿՈՆԿՐԵՏ…»,- գրել է նա:

Please enter a valid URL