Search
Close this search box.

Փաշինյանի հայտարարության տեքստը էապես փոխվել է. ինչ են զեկուցել ուժայինները

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գրեթե ամբողջ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, ունեցել մի շարք փակ խորհրդակցություններ: Հայտնի չէ, թե իրականում ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին, բայց մի բան պարզ է, որ խոսքը վերաբերել է սահմանային լարվածությանն ու թշնամու հնարավոր ագրեսիային:

Զեկուցվել է նաեւ, որ մայիսի 20-ին Ադրբեջանը 10 հազար հոգանոց զինավարժություններ է սկսում (սկսել), ինչն իր հերթին ակնհայտ ռիսկային երեւույթ է: Թերթի տեղեկություններով, հենց այս հանգամանքով, ինչպես նաեւ մասնակիցների սակավությամբ է պայմանավորված այն փաստը, որ երեկ արդեն Փաշինյանը փոխել էր հռետորաբանությունը եւ էյֆորիկ ու ագրեսիվ հայտարարություններից ու կոչերից անցում կատարել առավելապես կառուցողական դաշտ:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նա ի սկզբանե նախատեսած իր ելույթի տեքստը մեծամասամբ փոխել էր եւ ներկայացրել լրիվ ուրիշ տարբերակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL