Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասնակցել-չմասնակցելու հարցը։
«Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը»: