Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն լսեք, ժողովուրդ, շատ տհաճ բան կատարվեց, բայց ընդամենը՝ ՇԱՏ ՏՀԱ՛Ճ։ Էդ թափթփուկների ծափ-ծիծաղը թեթև տարեք, դրա համար էլ են փող տվել դրանց։
Հասկանում եք, չէ՞, որ սա աշխարհի վերջը չի։ Հասկանում եք, չէ՞, որ մարդակերն էնքան շատ հանցագործություններ է կատարել, որ մեկ է՝ չի պրծնելու արդար պատժից։
Հո չե՞ք մոռացել, որ Հայաստանի քաղաքացիներն են որոշողը մեր երկրում։ Իսկ մենք ԿԱՆՔ ու ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ։
Ու մենք կհասկացնենք «ռոմանտիկ» իշխանությանը, որ քաղաքականության մեջ առանց պրագմատիզմի ա՛յ էն են դեմ տալիս ռոմանտիկ քթիդ, ինչը որ էսօր դեմ տվեցին։
Չեն հասկանա, կստիպենք, որ հասկանան։
Քթներդ բարձր։
Հաղթելու ենք։
Մարդասպաններն ու թալանչիները պատժվելու են։
Էս էլ դե՛ օր է, կմթնի անց կկենա»: