Search
Close this search box.

Դատարանը մերժեց «5-րդ ալիքի» սեփականատիրոջը կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդության քննարկումը։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Արմեն Թավադյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258 հոդվածի 4-րդ մասով, այն է` որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:

Please enter a valid URL