Search
Close this search box.

Դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին

Դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը՝ ազատ արձակելով նրան դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ դատարանը չորս օր դռնբաց կարգով քննում էր Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի ազատության համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի երկու նախագահները:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, և շինծու գործով իրականացվում է քաղաքական հետապնդում։

Please enter a valid URL