Search
Close this search box.

«Իսկ առհասարակ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը որևէ շանս չունի լրջանալու». ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալը՝ Քոչարյանի պաշտպանի մասին

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ի գիտություն… Անձնապես ճանաչում եմ դատավոր Դավիթ Գրիգորյանին… պարկեշտ և զուսպ անձնավորություն է… Նրան գիտեմ դատախազության համակարգից. երկար տարիներ աշխատել է դատախազ` մշտապես դրսևորել խոհեմ և պրոֆեսիոնալ վարքագիծ… Իսկ նրա հայրը` պրոֆեսոր Մարատ Գրիգորյանը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանն է և ապրում է ոչ թե արտասահմանում, այլ Հայաստանում…
Հ.Գ. Իսկ առհասարակ քոչարյանի փաստաբան արամ օրբելյանը որևէ շանս չունի լրջանալու, ընդհակառակը, ավելի է անլրջացել իր տիրոջ կողմից տրվող աստղաբաշխական հոնարարներից և իրեն թվում է, թե ինքն այլևս Նոստրադամուսն է կամ էլ բուլղարացի Վանգան, և փաստաբանությունն իր համար դարձրել է բախտագուշակություն… մերօրյա բախտագուշակ արամիկին պետք է ընդամենը հորդորել, որ լրջանա և վեր ընկի տեղը… Իսկ եթե չլրջանաս, նրանով կզբաղվեն, ոչ թե մարտիմեկյան զինված հանցագործ խմբավորումները /քանզի այդպիսիք այլևս դարձել են խոնարհ հարսնացուներ/, այլև հոգեբույժները…
Ակամայից հիշեցի կրկեսի տնօրենի թևավոր խոսքերը` բա էդ անասունին առաջին պլան կբերեն… դրա տեղը էն ծակնա…
Իսկ գուցե արամիկ օրբելյան հիշել է, որ Կիկոսի մահը հին հայկական ժողովրդական հեքիաթ է… բայց ինչ֊որ բան լրիվ խառնելա…

Please enter a valid URL