Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանի 4-րդ երեխայի լուսանկարն ու անվան ծագումը.ֆոտո

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է մայիսի 10-ին փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած չորրորդ երեխայի առաջին լուսանկարը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում նորածին տղան պառկած է օրորոցում. երևում է միայն նրա դեմքը:

Բազմազավակ հայուհին մանրամասնել է, որ ինքն ու ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որդուն անվանել են Փսալմ: Այս անունն ունի երբրայական ծագում և թարգմանաբար նշանակում է «երգ»:

Ավելի վաղ Քարդաշյանը պատմել էր, որ ցանկանում է որդուն հայկական անուն տալ:
auto

Please enter a valid URL