1031 թվականին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կառուցած`Բջնիի Սուրբ Աստվածածին բացառիկ եկեղեցու պատերը փլվում են: Տեղի բնակիչները փայտերով և տարբեր ինքնագործ հարմարանքներով փորձում են կանգուն պահել եկեղեցու փլվող պատերը, որտեղ աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարեր կան: Կոչ եմ անում շատ երկար անուն ունեցեղ նախարարության մշակույթի ենթաբաժնին` կասեցնել եկեղեցու պատերի անխուսափելի փլուզումը: Որպեսզի հետո, ինչպես միշտ, ուշ չլինի:
Ի դեպ Բջնիի Սուրբ Սարգիսը(7-րդ դար) ևս ամրակառուցելու խնդիր ունի։ Ամրոցի թունելային հատվածը ևս փլվել է։ Ամրոցը բացառիկ ժառանգություն է: Բջնին ամենաարժեքավոր տուրիստական գոտիներից է: ժամանակին որոշ քայլեր արվում էին այդ ուղղությամբ, բայց կարճ տևեցին։