Search
Close this search box.

«Ժամանակ». Շանտաժ. Ինչ է հասկացրել Քոչարյանը Արցախի զինվորական հրամանատարությանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի զինվորական հրամանատարության մի մասը ստիպված է հանդես գալիս ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:

Քոչարյանը իր ներկայացուցիչների միջոցով նրանց հասկացրել է, որ եթե իր նկատմամբ դատավարությունը շարունակվի, ապա ամբաստանյալի աթոռին կարող են հայտնվել նաև որոշ բարձրաստիճան զինվորականներ, ովքեր անմիջական կամ միջնորդավորված մասնակցություն են ունեցել մարտի 1-ին զինված խմբեր Երևան բերելու հարցում: Հիմա պետք է ամեն ինչ արվի, որ դատաքննությունը կասեցվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL