Search
Close this search box.

Ըստ լուրերի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրը ՀՅԴ անդամ է. դատարան էր եկել Աղվան Վարդանյանը. Արտակ Գալստյան

ՎԻՃԱԿԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է, ՈՏՔԻ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ……….

Ըստ լուրերի դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրը ՀՅԴ անդամ է և ապրում է արտերկրում:
Դատարան էր եկել ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը:
Երաշխավորություն են ներկայացրել Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը:
Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը վստահ հայտարարում է, որ վաղը Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվելու:

Առկա է հավաստի կասկած, որ դատավորի հարցը Քոչարյանը արդեն իսկ լուծել է:

Ի՞նչ է պետք անել:
Ապրիլյան հեղափոխության ժամանակ ժողովուրդը ոտքի կանգնեց և ստիպեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ միասին հեռանա իշխանությունից:
Այսօր կարծես թե մի դատավոր որոշել է դեմ գնալ ամբողջ Հայ ազգին:

Հիմա հարցս:
Մի՞թե 20 տարվա ռեժիմում տառապած, հեղափոխություն կատարած, Սերժ Սարգսյան և ՀՀԿ հեռացրած ազգը պետք է երկնչի մի մարդու՝ Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ:
Մի՞թե մեր ազգը այդքան ուժ չունի, որ հորդորի նախկին ռեժիմից մնացած մի դատավորի արդարադատություն իրականացնել օրենքով այլ ոչ թե առերևույթ անձնական շահագռգռվածությամբ:
Մի՞թե մեր ազգը պետք է հանդուրժի, որ կրկին մեր զոհերի, սպանվածների, արտագաղթածների հաշվին ևս մեկ հոգի հարստանա:

Ամփոփեմ կոչով:
Իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ դատական իշխանությունը նույնպես:
Ցանկացած հայ
-ով իրեն համարում է տեր այս երկրի,
-ով հետամուտ է, որ Քոչարյանական իշխանության տարիների զոհերի արյունը անպատիժ չմնա իսկ նահատակների հոգիները վերջապես խաղաղվեն,
-ով պահանջատեր է իրենից գողացվածը վերադարձնելու գործում,
-ով չի ցանկանում, որ բորենիների մի խումբ մի ամբողջ կյանք ծիծաղի իր վրա,
-ում համար թանկ է Հայաստանի և Արցախի ապագան և մեր զինվորի կյանքը
Պարտավոր է
Վաղը ժամը երեքին արդեն լինել Նոր Նորքի դատարանի դիմաց:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն առերևույթ ազգի դեմ դուրս եկած դատավորին դատել օրենքով:

Ուրեմն եկեք ոտքի կանգնենք, վաղվա հաղթանակի հրապարակը պետք է լինի Նոր Նորքի դատարանը:
Վաղվա օրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում կաշառակերության, անպատժելիության, դատական համակարգի կոռուպցիայի վերջին օրը:
Վաղվա օրով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ պետք է տոնի հեղափոխության վերջնական հաղթանակի և կոռուպցիայի մեջ թաթախված դատական համակարգի տապալման օրը:
Բոլորս դեպի Նոր Նորքի դատարան, նժարի վրա է Հայ ազգի ինքնասիրությունը և ապագան

ԲՈԼՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ, ՈՎՔԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԵՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԿԱԶՄՈՎ ԼԻՆԵԼ ՆՈՐ ՆՈՐՔԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԴԵՊԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ:
ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՔ ԿԴԱՎԱՃԱՆԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ:
ՈՏՔԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ ՊԱՀԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է

Արտակ Գալստյան

Please enter a valid URL