Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները համատեղ նախապատրաստել են նյութեր: Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստի համայքապետարանի ղեկավարը, անձնական կամ խմբային շահերից ելնելով, 2015-2018 թվականներին համայնքի բյուջեից 860 հազար դրամ մաս-մաս փոխանցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հաշվեհամարին՝ իբրև սոցիալապես անապահով քաղաքացու ուսման վարձի մասնակի վճար: Մինչդեռ պարզվել է, որ քաղաքացին Գեղանիստ համայնքի բնակիչ չէ, ավելին, 2012 թվականից 56 հազար դրամ աշխատավարձով աշխատել է Արարատի մարզի Ձորակի համայնքապետարանում՝ որպես երկրորդ կարգի մասնագետ:
Գեղանիստ համայնքի շահերին պատճառվել է էական վնաս:
Հարուցվել է քրեական գործ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: