Լոնդոնի «Արսենալ»-ի երկրապագուները յուրահատուկ ակցիա են նախապատրաստել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար։
Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին Մխիթարյանի չմասնակցելու դեպքում նրանք դիմակներ կկրեն, որոնք կբաժանվեն «Արսենալ»-ի 6 հազար երկրպագուներին, ովքեր ներկա կլինեն մարզադաշտում:
Հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին նրանք բոլորով պետք է պարզեն դիմակները։ Այս ակցիայի կազմակերպիչը «CanonCrested» թվիթերյան խումբն է։