Search
Close this search box.

Ստում ես Ռոբերտ Սեդրակիչ….Անձամբ ես Երևանում հանդիպել եմ մեր պոլկի սպաներին, ովքեր եկել էին այնտեղ մարտի 1֊ի դեպքերի կապակցությամբ. Արթուր Օսիպյան

Անձամբ ես Երեւանում հանդիպել եմ մեր պոլկի սպաներին, ովքեր եկել էին այնտեղ մարտի 1֊ի դեպքերի կապակցությամբ։
Դիրքերը մենք հանձնեցինք, որովհետեւ զինվորականներին սահմանից հանել եւ ուղարկել էին մայրաքաղաք, Ձեր քաղաքական հայացքները պաշտպանելու համար։ Ասում եք ամաչում եք, որ դատարան են ներկայացել Ձեր մարտական ընկերները, որ ապացուցեն Ձեր անմեղությունը։

Ովքե՞ր են Ձեր մարտական ընկերները, Ղուկասյանը՞, իսկ որտեղ եք Դուք նրանց հետ մարտնչել կամ Դուք անձամբ որտե՞ղ եք մասնակցել մարտական գործողությունների, որ հիմա էլ պատմում եք դրանց մասին։ Դուք եղել եք սովորական ապարատի աշխատող` կոմունիստական դպրոցի, կրեմլի ագենտ եւ դա միակ պատճառն է, որը Ձեզ դարձրել է նախագահ։ Դուք մարտիկ չեք եւ ճիշտ են անում, որ Ձեզ չեն թողնում երկրից դուրս գալ։

Ո՞վ գիտի կգնաք Եվրոպա եւ կվերածվեք Գոնսալեսի կամ կգնաք Մոսկվա եւ քաղաքական ապաստան կխնդրեք։ Իսկ որ սկզբից այդ քայլին չգնացիք, դա միայն այն պատճառով, որովհետեւ վստահ էիք, որ Պուտինը կսատարի Ձեզ եւ հարցը կլուծվի, բայց դա չանցավ, իսկ այս անգամ Դուք կարող եք չվերադառնալ կամ առնվազն դատարանը կարող է կասկածի տակ դնել դա։

Այնպես որ հանգստացեք, հիմարներ չկան, Ձեզ ոչ մեկ, ոչ մի տեղ չի թողնելու, հանգիստ նստեք։ Վերադարձրեք ժողովրդից գողացված գումարները այն իսկական մարտիկներին , որոնցից գողացել եք օգտագործելով Ձեր դիրքը։

Շուշիի Ագրարային համալսարանի դասախոս Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL