Search
Close this search box.

Վարդգես Գասպարին հավանական է համարում, որ իր հեռախոսը գողացել են Քոչարյանի աջակիցները

Երեկ հեռախոսս անհետացել էր, գրպաններս էլ բավական խորն են, այսինքն քիչ հավանականություն կա, որ այն կարող էր իմ գրպանից դուրս գալ ու կորել: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Նա նշեց՝ ավելի հավանական է համարում, որ այն գողացել են երեկ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, ինչը, իր խոսքով, վկայում է այն մասին, որ Քոչարյանի աջակիցների մեջ կան պրոֆեսիոնալ գրպանահատներ:

‹‹Համենայն դեպս ինձ թվում է՝ ոչ պրոֆեսիոնալ մարդը չէր կարող այնպես գողանալ, որ չնկատեի››,-ասաց ակտիվիստը:Նա տեղեկացրեց, որ ոստիկանները վերադարձրել են հեռախոսն ու ասել, որ գտել են դատարանի բակում:

Հիշեցնենք, որ երեկ դատարանում միջադեպ տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վարգես Գասպարի եւ Քոչարյանի աջակիցների միջեւ. Գասպարին պարզել էր մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ցուցապաստառ՝ բղավելով «Ռոբիկ մարդասպան»,ինչը նրա ձեռքից խլեցին Քոչարյանի կողմնակիցները։ Նա նշում է, որ Քոչարյանի աջակիցները նաև շշով հարվածել են իր գլխին:

Միջադեպի հետևանքով 5 բերման ենթարկվածներ եղան, այդ թվում նաև 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը:

Please enter a valid URL