«Ես հիմա դահլիճ եմ մտնելու»,- ասաց Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
«Ինձ չեն թողնի այսօր ելույթ ուննամ, դրա իրավունքը չունեմ, ես որպես քաղաքացի եմ ուզում ներկա լինել»,- լրագրողի հարցի, թե ինչու է ուզում ներս մտնել դատական նիստերի դահլիճ, ասաց Ս. Քլոյանը:
«Ամբողջ հայ ժողովուրդը գիտի՝ ով են, ինչացու են, ոնց ա սահմանադրական կարգը խախտել: Սրանք ովքե՞ր են, փողով վարձկաններ են, ո՞վ չգիտի… Քոչարյանի կողմնակիցներն ասում էին, որ իրենց 10 հազար դրամ են տվել, հետո ասում էին՝ 15 հազար տվեք՝ ձեր կողքը կկանգնենք…»,- ասում էր Քլոյանը:
«Ամեն ինչ կամաց-կամաց բացահայտվելու է, ամենակարևոր մարդն էսօր ճաղերի հետևում է: Վերջնական դատավորը չագուչը խփելու ա, Քոչարյանը ցմահ դատապարտվելու ա: Վերջ»,- կարծիք հայտնեց որդեկորույս հայրը: