Search
Close this search box.

ԿԳՆ-ն հերքել է «Իրավունք» թերթի հրապարակումը

«Հարգելի գործընկերներ,

«Իրավունք» թերթում տեղ գտած «ԿԳ նախարությունում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ» հրապարակման վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին։ Ավելին՝ այս պահին նախարարության գլխավոր քարտուղարը գտնվում է արձակուրդում»,-գրում է ԿԳՆ մամլո խոսնակ Անժելա Կժդրյանը։

Please enter a valid URL