Մայիսի 13-ին, ժամը 09.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վերնանցումի մոտ վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.15-ին, Բադալ Մուրադյան և Դավիթ-Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանության ժամանակ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տվել է հայհոյանքեր և գազային ատրճանակով 2 անգամ կրակել է 59-ամյա մի տղամարդու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: