Լրագրողներն ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցին, թե ինչու է ընդդիմադիր պատգամավորների մեքենաններն ԱԺ մտնելիս խիստ «սոնոգրաֆիայի» ենթարկվում։ Պատգամավորը նշեց, որ իրականում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նման գործընթաց տեղի է ունենում։
«Խոսքը վերաբերում է ոչ միայն Դեմրիրճյան փողոցից մուտք գործող մեքենաներին, այլև այն մարդկանց, որոնք մեքնայով չեն մուտք գործում։Այս դեպքում որևէ էքստրաօրդինալ գնահատական չէի ցանկանա տալ։Միգուցե դա անվտանգության խնդիրների հետ է կապված, այստեղ որևէ ուղղորդում, խտրականություն, կամ քաղաքական ենթատեքստ ՝ ուղղված ընդդիմադիր խմբակցություններին չեմ տեսնում։Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր թացնելու բան չունեն, պետք է որ դիսկոնֆորտի մեջ չընկնեն»,-նշեց նա։ Իվետա Տոնոյանը նշեց, որ ինքը մեքենայով չի, բայց երբ տնտեսական մուտքով է անցնում, իրեն էլ են ստուգում։ Պատգամավորն այն կարծիքին չէ, որ միայն ընդդիմադիրներն են ստուգում։ Վահե Էնֆիաջյանն էլ նկատեց, որ միշտ էլ մեքենաները ստուգվել են, պարզապես հիմա մի փոքր խստացվել են։