Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը գրել է. «Նոր հերոս են սկսել «ռասկրուտկա» անել: Թե բա Վիտալի Բալասանյանի կարգի տղա հազիվ մի 10 հոգի գտնվի, ուստի իրավունք չունենք «վրա տալ» Վիտոյի վրա: Ու ես չեմ հասկանում, թե էդ ո՞ր կարգն ա: Եթե էդ կարգի տղու չափորոշիչը անկախության ու հաղթանակի մեջ ներդրումն ա, ապա լավ չեք փնտրում էդ կարգի մարդկանց, տղեք: Եթե մի երկու միլիոն էդ կարգի ու էդ կարգից բարձր մարդու անուններ թվարկեմ, շատ եք՞ նեղսրտելու:
Ասենք, են հինգ հազար տղերքի, որ արցախյան պատերազմից չվերադարձան, էն հարյուրների, որ զինադադարից հետո Արցախի ու Հայաստանի սահմաններից տուն չեկան, ու էն հարյուրի, որ ապրիյանի օրերին նահատակվեցին: Ու էն հազարների, որ պատերազմում առողջություն, աչք, ոտք, թոք, հավատ կորցրին, պատերազմից հետո էլ անգործ ու անխնամք մնացին…
Ասենք, Ստեփանակերտում ապրող տիկին Էլմիրայի, որի որդին՝ դպրոցական Բորիսը, ծանր վիրավորվեց ականի պայթյունից, մոր տիեզերական սիրո ու խնամքի շնորհիվ ոտքի կանգնեց ու հետո ճանապարհային պատահարի զոհ դարձավ… Բայց Էլմիրան չչարացավ, Աստծո ողորմությանը ապավինելով արդեն տաս տարի շատ կարեւոր գործ ա անում: Ու այպիսի հազարավոր Էլմիրաներ կան Հայաստանի ու Արցախի գյուղերում ու քաղաքներում:
Ասենք, հեռուստատեսության աշխատակից Ռենալ Միրզոյանի, որը պատերազմի ամենածանր տարիներին ամիսը երկու-երեք անգամ մեզ համար այդպես էլ գաղտնիք մնացած հնարքներով ու ճամփեքով Արցախ էր հասնում, նկարահանումներ անում ու ետ վերադարնում, սյուժեներ հասցնելով «Ղարաբաղյան օրագրի» համար: Առանձ «կամանդիրովչնի» փողերի, տրանսպորտի, նկարահանող խմբի, շնորհակալագրերի ու մեդալների: Ու, ասենք, թերթի լրագրող Ժենյայի, որը 1993-1994-ի ցրտաշունչ ձմռան ամիսներին մի քանի անգամ ոտքով բարձրանում-իջնում էր Մամուլի շենքի 15 հարկում գտնվող խմբագրություն, ձեռնոցի մեջ գրիչով հոդվածներ գրում, որ մարդիք տեղեկացված լինեն: Ու այսպիսի հարյուրավոր Ռենալներ ու Ժենյաներ կային:
Ասենք, աշխարհից կտրված Յանշակի զորամասի սպայական կազմի համար նախատեսված հանրակացարանի խղճուկ սենյակում տարիներով ապրող կապիտանի, որի ուշքն ու միտքը զինվորների անվտանգությունն ու առողջությունն էր: Ու նույնիսկ էդ կապիտանի վաշտում ծառայող իմ որդու: Իսկ, ինչու՞ ոչ: Ու այդպիսի հարյուրավոր սպաներ ու հազարավոր ժամկետային ծառայողներ կային ու կան:
Ասենք, տավուշցի, կամ մարդակերտցի գյուղացու, որը դիպուկահարների պրիցելի տակ հողն ա մշակում ու բերք հավաքում: Ու հազարավոր այդպիսի գյուղացիների…
Չարժի չէ՞ շարունակել… Երկու միլիոնի անուններ հաստատ կհավաքվի: Տասնյակ հազարավոր ուսուցիչների, բժիշկների, բանվորների, սպաների, գործազուրկների…, տո նույնիսկ գաղութում «սռոկը մատատ անող» հանցագործները, որոնք ապրիլյանի օրերին «աբշյագը» հավաքեցին ու ուղարկեցին առաջնագծի կարիքների համար:
Էլի կրկնեմ՝ եթե էդ կարգի տղու չափորոշիչը անկախության ու հաղթանակի մեջ ներդրումն ա: Բայց եթե նույնիսկ չափորոշիչն այլ ա, այսինքն, հերոսությունը ռազմի դաշտում, զրկանքները կենցաղում, ու քրտնաջան աշխատանքը դաշտում, այգում, դպրոցում, արտադրամասում կապիտալիզացնելն էր, շքանշաններ ու իշխանությունն էր, «պադավատներն» ու առանձնատներն էին, տենդերներում հաղթելն էր, «հարցեր լուծելն» էր, ապա, այստեղ էլ Վիտոյի կարգի մի քանի հազար ՏՂԱ կարելի ա թվարկել, ու իրենից ԼԱՎ ՏՂԱ: Այսինքն, էդ 10-ը ինչ չափորոշիչներով ա, չեմ հասկանում: Իսկ երբ չեմ հասկանում, սկսում եմ զայրանալ:
Էդ ինչ եք սկսել ծխել, տղեք, որ ձեր համար ԼԱՎ ՏՂԵՆ հենց միայն պատերազմից օգուտ քաղածն ա: Էս ինչ նոր դասակարգում ա, էլի չեմ հասկանում…
P.S. Ճշմարության համար պիտի ասեմ, որ մի կես միլիոն էլ Վիտալի Բալասանյանի կարգից ցածր է: Հետո՞…»: