Մայիսի 12-ին, ժամը 16:40-ին ՃԿԱԿ-ում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է հաղորդվել, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ի ՕՀ-ի հետ. պարզվել է, որ մայիսի 12-ին, ժամը 08։30-ի սահմաններում Ստավրոպոլի տարածաշրջանի Կոչուբեյ-Նեֆտեկումսկ-Զելենոկումսկ-Միներալնիե Վոդի ավտոճանապարհի 257-րդ կմ-ին՝ Սովետական շրջանի Նինա գյուղի մոտակայքում, «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով Գ.Մ.-ն, Տ.Ս.-ն և մեկ անձը չպարզված քաղաքացի տեղափոխվել են Զելենոկումսկի քաղաքային հիվանդանոց, որտեղ անձը չպարզված քաղաքացին ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը չի հաջողվել ճշտել:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ԱԳՆ ներկայացուցչին: