Search
Close this search box.

Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա երեխային ու դիմել փախուստի

Երեկ՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինին փողոցում վրաերթի է ենթարկվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 12-ամյա Ելենա Ավետիսյանին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փոխուստի, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Դավիթշաեն վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արման Իսպիրյանը՝ իր վարած Toyota Camry մակնիշի 89 AR 888 համարանիշի ավտոմեքենայով:

Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Ա. Իսպիրյանին և ավտոմեքենան:

Please enter a valid URL