Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 54-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

Մայիսի11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 54-ամյա Սամվել Ամիրյանը իր վարած Honda մակնիշի 04 QD 055 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել մոտ 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարվում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Please enter a valid URL