Search
Close this search box.

Վեճիաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. դանակով 3 անգամ հարվածել էր համագյուղացու թիկունքին

Մայիսի 10-ին՝ ժամը 01.35-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքերով» բուժօգնության է դիմել Լեռնավան գյուղի 21-ամյա մի բնակիչ։

Նույն օրը հիվանդանոցից տեղեկանք է ստացվել, որ երիտասարդի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, թոքի վնասում, հեմոռագիկ 3-րդ աստիճանի շոկ և այլ վնասվածքներ: Հիվանդի վիճակը գնահատվել է ծանր, և նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, երիտասարդին դիտավորությամբ վնասվածքները պատճառելու կասկածանքով մայիսի 10-ին՝ ժամը 14։30-ին, բաժին բերման են ենթարկել 32-ամյա Հովիկ Չ․-ին։

Նա բացատրություն է տվել, որ մայիսի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմանում, Լեռնավան գյուղի կենտրոնական հատվածում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով 3 անգամ հարվածել է համագյուղացու թիկունքին։

Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին:

Քննությունը շարունակվում է։

Please enter a valid URL