Search
Close this search box.

Ատրճանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Կոտայքի մարզում. ծեծի են ենթարկել քաղաքացուն, զենքի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար

Երեկ, մայիսի 10-ին, դիմակավորված ու ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-իտեղեկացմամբ՝ ժամը 18։10-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, որոնցից մեկը եղել է ատրճանակի նմանվող առարկայով, մտել են Աբովյան քաղաքի Հանրապետության 6-րդ շենք և վերելակում սպառնացել նույն շենքի 32 բնակարանի բնակիչ՝ 66-ամյա Գ. Բ-ին։

Կայքի տեղեկություններով՝ դիմակավորված ճիվաղները վերելակի մոտ ծեծի են ենթարկել Գ. Բ-ին, պահանջել գումար, որից հետո նրան ստիպողաբար տարել են իր բնակարան և այնտեղ շարունակել բռնություն կիրառել, ատրճանակը պահել են գլխին ու պահանջել գումար։ Տուժածին ծեծի ենթարկելուց հետո հափշտակել են նրա մոտ եղած մոտ 230 հազար դրամ գումարը և դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ տուժածը զբաղվում է գրենական պիտույքների առք ու վաճառքով։

Please enter a valid URL