Search
Close this search box.

Երեկվանից փորձում են կոտրել իմ ֆեյսբուքյան էջը. Ալեն Սիմոնյան

«Երեկվանից փորձում են կոտրել իմ ֆեյսբուքյան էջը, սակայն դա նրանց չի հաջողվում»,-այս մասին  ֆեյսբուքյան լայվով քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ իրեն Whatsapp հավելվածով գրում է մեկը, ով ներկայանում է Թուրքիայում գործող ֆեյսբուքյան գրասենյակի աշխատող. «Այդ աշխատողը խնդրում է, որ ես իրեն ուղարկեմ այն կոդը, որը ստանում ենք, երբ անցնում ենք գրանցման առաջին փուլը»։

Ալեն Սիմոնյանը պնդեց՝ դա խաբեություն է, եւ արվում է այն նպատակով, որ գողանան ֆեյսբուքյան հաշիվները. «Որոշեցի կիսվել ձեզ հետ, որովհետեւ սա նոր մեխանիզմ է, եւ շատ համառ ու համոզիչ կերպով է արվում»։

ԱԺ փոխնախագահը խորհուրդ տվեց մարդկանց չլսել եւ չհամաձայնել որեւէ ձեւով ուղարկել երկրորդական պաշտպանության այդ կոդը։

Please enter a valid URL