Search
Close this search box.

Մանրամասներ 12-ամյա երեխայի մահվան մասին

Աշտարակ քաղաքից օրեր առաջ ծանր գանգուղեղային տրամվայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոն տեղափոխված 12 տղան մահացել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար էր տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Տղան ընկել էր երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում նրան վիրահատել էին, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։

Please enter a valid URL